«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր երեկվա ասուլիսում նշեց գործողությունների այն ծրագիրը, որն առաջիկայում լինելու է այդ կուսակցության ու նաև «քառյակի» օրակարգում։ Նա տվեց նաև հստակ գնահատական սահմանադրական փոփոխությունների մասով։
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանիհարցազրույցում էլ ներկայացվեցին քաղաքական զարգացումների այն տարբերակները, որոնք սպասվում են առաջիկայում։ Ասվեց, որ ճիշտն անցնցում փոփոխությունների տարբերակն է։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կից խորհրդատվական նիստում երեկ քննարկվել են առաջիկա անելիքներն, ու տրվել գնահատականներ ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Եվ այսպես, քաղաքական ուժերը կամաց–կամաց բացում են իրենց խաղաքարտերն աշնանային գործընթացներին ընդառաջ։
Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու «Ժառանգությունը» 12–կետանոց պահանջ են ներկայացրել իշխանություններին։ Սեպտեմբերի 30–ը պահանջների կատարման ընթացքն ամփոփելու վերջնաժամկետն է։ Դրանից հետո քաղաքական դաշտում հնարավոր են զարգացումների մի քանի սցենարային տարբերակներ։
Ա. Բախումնային տարբերակ
Իշխանությունը, ժողովրդական լեզվով ասած, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, համառություն է ցուցաբերում՝ հայտարարելով, որ լավ է արել՝ չկատարելով «քառյակի» պահանջները, ինչպես նաև գնալու է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու ճանապարհով։ Այդպիսով Սերժ Սարգսյանը սկիզբ կդնի ցնցումային տարբերակով իշխանության հարցը լուծելու սկզբին։ Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն, և ինչպիսի հետևանքներ կառաջանան այդ դեպքում, դժվար չէ կռահել։ Բնականաբար, այդ ամենի պատասխանատուն կլինեն Սերժ Սարգսյանն ու իր թիմը։
Սրա ենթատարբերակն այն է, որ ընդդիմությունը չկարողանա համարժեք արձագանքել իշխանությունների «նագլի» պահվածքին, բայց դա արդեն աղետալի կլինի մեր երկրի համար, քանզի քաղաքական դաշտի անապատացմանը կհետևի արտագաղթի տեմպերի է՛լ ավելի մեծացումը և տնտեսության թուլացումը, որոնք էլ իրենց հերթին կհարվածեն մեր անվտանգությանը, և Հայաստանը մերկ ձեռքերով կհայտնվի արտաքին թշնամու առաջ։
Բ. Թավշյա (անցնցում) փոփոխությունների տարբերակ
Իշխանությունները որոշում են խուսափել ցնցումներից և ընդառաջ գնալ «քառյակին»՝ առաջարկելով առանց ցնցումների փոփոխության ձև գտնել։ Դա միանգամայն հնարավոր է, սակայն միայն կարևորագույն նախապայմանի բավարարման դեպքում, այն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի սահմանադրական փոփոխություններից և համակերպվի այն մտքի հետ, որ չի կարող ցմահ իշխել, հատկապես այն դեպքում, երբ բացասական ցուցանիշներ է ապահովել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում։
. . .
Կան, իհարկե, քաղաքական զարգացումների այլ տարբերակներ ու ենթատարբերակներ, բայց հիմնականներն այս երկուսն են։
Թե դրանցից ո՞րը կունենանք, պարզ կդառնա շատ շուտով։ Այսպես թե այնպես, հանգուցալուծում պետք է լինի քաղաքական դաշտում։
Մեկ բան ակնհայտ է՝ իշխանությունները հաշվի են նստում և զիջումների են գնում միայն ուժ տեսնելիս, իսկ ուժը լեփ–լեցուն Ազատության հարապարակն է, հասարակական–քաղաքական կոնսոլիդացիան և միասնական ճակատի ձևավորումը։
«Քառյակ» VS իշխանություն. սցենարային տարբերակներ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր երեկվա ասուլիսում նշեց գործողությունների այն ծրագիրը, որն առաջիկայում լինելու է այդ կուսակցության ու նաև «քառյակի» օրակարգում։ Նա տվեց նաև հստակ գնահատական սահմանադրական փոփոխությունների մասով։
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հարցազրույցում էլ ներկայացվեցին քաղաքական զարգացումների այն տարբերակները, որոնք սպասվում են առաջիկայում։ Ասվեց, որ ճիշտն անցնցում փոփոխությունների տարբերակն է։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կից խորհրդատվական նիստում երեկ քննարկվել են առաջիկա անելիքներն, ու տրվել գնահատականներ ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Եվ այսպես, քաղաքական ուժերը կամաց–կամաց բացում են իրենց խաղաքարտերն աշնանային գործընթացներին ընդառաջ։
Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու «Ժառանգությունը» 12–կետանոց պահանջ են ներկայացրել իշխանություններին։ Սեպտեմբերի 30–ը պահանջների կատարման ընթացքն ամփոփելու վերջնաժամկետն է։ Դրանից հետո քաղաքական դաշտում հնարավոր են զարգացումների մի քանի սցենարային տարբերակներ։
Ա. Բախումնային տարբերակ
Իշխանությունը, ժողովրդական լեզվով ասած, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, համառություն է ցուցաբերում՝ հայտարարելով, որ լավ է արել՝ չկատարելով «քառյակի» պահանջները, ինչպես նաև գնալու է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու ճանապարհով։ Այդպիսով Սերժ Սարգսյանը սկիզբ կդնի ցնցումային տարբերակով իշխանության հարցը լուծելու սկզբին։ Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն, և ինչպիսի հետևանքներ կառաջանան այդ դեպքում, դժվար չէ կռահել։ Բնականաբար, այդ ամենի պատասխանատուն կլինեն Սերժ Սարգսյանն ու իր թիմը։
Սրա ենթատարբերակն այն է, որ ընդդիմությունը չկարողանա համարժեք արձագանքել իշխանությունների «նագլի» պահվածքին, բայց դա արդեն աղետալի կլինի մեր երկրի համար, քանզի քաղաքական դաշտի անապատացմանը կհետևի արտագաղթի տեմպերի է՛լ ավելի մեծացումը և տնտեսության թուլացումը, որոնք էլ իրենց հերթին կհարվածեն մեր անվտանգությանը, և Հայաստանը մերկ ձեռքերով կհայտնվի արտաքին թշնամու առաջ։
Բ. Թավշյա (անցնցում) փոփոխությունների տարբերակ
Իշխանությունները որոշում են խուսափել ցնցումներից և ընդառաջ գնալ «քառյակին»՝ առաջարկելով առանց ցնցումների փոփոխության ձև գտնել։ Դա միանգամայն հնարավոր է, սակայն միայն կարևորագույն նախապայմանի բավարարման դեպքում, այն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի սահմանադրական փոփոխություններից և համակերպվի այն մտքի հետ, որ չի կարող ցմահ իշխել, հատկապես այն դեպքում, երբ բացասական ցուցանիշներ է ապահովել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում։
. . .
Կան, իհարկե, քաղաքական զարգացումների այլ տարբերակներ ու ենթատարբերակներ, բայց հիմնականներն այս երկուսն են։
Թե դրանցից ո՞րը կունենանք, պարզ կդառնա շատ շուտով։ Այսպես թե այնպես, հանգուցալուծում պետք է լինի քաղաքական դաշտում։
Մեկ բան ակնհայտ է՝ իշխանությունները հաշվի են նստում և զիջումների են գնում միայն ուժ տեսնելիս, իսկ ուժը լեփ–լեցուն Ազատության հարապարակն է, հասարակական–քաղաքական կոնսոլիդացիան և միասնական ճակատի ձևավորումը։
Կորյուն Մանուկյան