Լրահոս

27.08.2014 12:29


Պորոշենկո. «Էներգետիկայի հարցով եռակողմ բանակցությունները՝ սեպտեմբերի 6-ին»

Պորոշենկո. «Էներգետիկայի հարցով եռակողմ բանակցությունները՝ սեպտեմբերի 6-ին»

Էներգետիկայի հարցերով բանակցությունները, որոնց կմասնակցեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ էներգետիկայի նախարարները, կկայանան սեպտեմբերի 6-ին։ Այս մասին այսօր նշված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք՝ նախօրեին Մինսկում կայացել է հանդիպում Մաքսային միության երկրների ղեկավարների և Պյոտր Պորոշենկոյի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև, որոնք մոտ երկու ժամ առանձնազույց են ունեցել, որի ավարտին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերսկսել էներգետիկայի և գազի հարցով խորհրդակցությունները:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը