Լրահոս

27.08.2014 13:04


Ավտովթար Երևանում. կամրջի երկաթե արգելապատնեշը փրկել է 32-ամյա վարորդին

Ավտովթար Երևանում. կամրջի երկաթե արգելապատնեշը փրկել է 32-ամյա վարորդին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 527 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Կարեն Սարգսյանը Սարալանջի Հին ճանապարհով բարձրանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել նորակառույց կամրջի երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Կ. Սարգսյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե երկաթյա արգելապատնեշը չպահեր ավտոմեքենան, այն մի քանի մետր բարձրության կամրջից վայր էր ընկնելու, ու վթարը ողբերգական ավարտ կունենար:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը