Լրահոս

27.08.2014 13:07


Այգեձորում ցուլը պոզահարել է իր 84-ամյա տիրոջը

Այգեձորում ցուլը պոզահարել է իր 84-ամյա տիրոջը

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի «Գոմեր» կոչվող արոտավայրում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացած Ս. Բաբայանը զբաղվում էր անասնապահությամբ: Վերջինիս պոզահարել է իր սեփական ցլիկը, և նա, գիտակցության չգալով, մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը