Քաղաքական

27.08.2014 13:49


Վարդան Բոստանջյան. «Անկարգություն, գողություն, թալան մի՛ արա»

Վարդան Բոստանջյան. «Անկարգություն, գողություն, թալան մի՛ արա»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր հրավիրված ասուլիսում իշխանությանը հորդորել է ոչ թե մտածել՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին 50 հազար մարդ կմասնակցի, թե ոչ, այլ իր գործով զբաղվել՝ երկիրը կարողանալ լավ կառավարել:

–Թող քաղաքացուն արժանավայել պահեք, և եթե դրանից հետո հասարակությունը հակված կլինի փողոց դուրս գալու, կասենք՝ էս ի՞նչ անշնորհակալ հասարակություն է: Իշխանությունը պետք է աշխատի, որ հասարակությունը փողոց չուզենա դուրս գալ։ Այսօր սոցիալական բազմաթիվ չլուծված, կնճռոտ խնդիրներ կան,–ասել է Վ. Բոստանջյանը:

Անդրադառնալով ոչիշխանական «քառյակի» 12 կետերին՝ նա նկատել է. «Ոնց որ ծնողը երեխային ասի` անկարգություն, գողություն, թալան մի՛ արա»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը