Քաղաքական

27.08.2014 15:04


ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումն ավարտվել է

ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումն ավարտվել է

ԱԺ-ում ավարտվել է ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների փակ հանդիպումը։ Դրան ԲՀԿ-ից մասնակցել են Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը:

Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը, Ադրբեջանի կողմից հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ կատարելուց հետո ԱԺ պատգամավորների՝ սահմանամերձ մարզեր կատարած այցելությունների արդյունքները, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հարցը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին ոչիշխանական խմբակցություններից կտրուկ դեմ են ԲՀԿ–ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ–ն՝ որոշ վերապահումներով՝ կողմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը