Լրահոս

27.08.2014 16:50


Ալեքսանդր Բազարչյանը` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ալեքսանդր Բազարչյանը` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:

Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով սեփական դիմումի համաձայն անցել է այլ աշխատանքի:

ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում:

Այս խորագրի վերջին նյութերը