Հաջիմբա. «Աբխազիայի և Ռուսաստանի հավաքական զինուժի ստեղծումը կլուծի անվտանգության հարցերը»
Աբխազիայի և Ռուսաստանի միջև հավաքական զինված ուժերի ստեղծման ծրագրի իրականացումը կլուծի անվտանգության ապահովման մի շարք խնդիրներ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Ռաուլ Հաջիմբան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Հավաքական զինված ուժերի ստեղծումը նորմալ գործընթաց է, և մենք դրանում հարցերի լուծման հնարավորություն ենք տեսնում անվտանգության ոլորտում,– ասել է նա,–Մենք ունենք սեփական զինված ուժերը. կա ռուսական ռազմական բազա»:
Աբխազական կողմը հույս է հայտնել, որ ռուսական կողմը նույնպես հետաքրքրված է այդ նախագծի իրականացմամբ: Ռաուլ Հաջիմբան նախատեսում է այցելել Ռուսաստան երդմնակալությունից հետո, որը կկայանա սեպտեմբերի 25-ին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: