Թուրքիայի ԱԳՆ. «Նոր Կառավարության նպատակը լինելու է ժողովրդավար Սահմանադրության մշակումը»
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ 2015 թվականին երկիրը մտադիր է ավարտել նոր Սահմանադրության աշխատանքները։ Այդ մասին նա հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ, որն առաջիկայում կքվեարկի նրա թեկնածությանը՝ որպես կուսակցության առաջնորդի:
Դավութօղլուն նշել է նաև պատրաստակամության մասին՝ ուժեղացնելու պայքարը «զուգահեռ կառույցի» դեմ: Այդ եզրույթով Թուրքիայում անվանում են որոշ շրջանակներ, որոնք ցանկանում են խափանել «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: