Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցի լուծման օրը որոշված է՝ հոկտեմբերի 10 ...
Հինգ տարի առաջ՝ 2009 թվականի նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Տխրահռչակ արձանագրությունների իրագործման ճակատագիրը տակավին անհայտ է մնում:
Թուրքիան թեեւ ստորագրեց, սակայն անտեսեց այդ արձանագրությունները: Բայց հասավ իր ուզածին (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում եւ ակտիվ մասնակցություն ԼՂ խնդրի կարգավորման գործում):
Արձանագրությունների եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օրվա համընկնումը մի տեսակ խորհրդանշական է:
Ո՞վ կարող է բացառել, որ Հայաստանի նկատմամբ նույն արհամարհական վերաբերմունքը չի լինելու ԵՏՄ-ում, մանավանդ, երբ մինչ օրս այդ միության հիմնադիր պետություններից երկուսը, մեղմ ասած, այնքան էլ գրկաբաց չէին սպասում Հայաստանին, և այդ մասին ստիպված եղավ խոստովանել Սերժ Սարգսյանը:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին որոշումը Սերժ Սարգսյանը ընդունել է միանձնյա: Անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, երբ այդ մասին հայտարարեց Մոսկվայում, այստեղ Հայաստանում բոլորն անտեղյակ էին եւ լսելով նրան՝ ապշեցին: Քանզի մինչ այդ Հայաստանը մոտ 4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի շուրջ (մինչդեռ մեր շահերից էր բխում այն, որ պետք էր ոչ ԵՄ–ի հետ ասոցացման, ոչ էլ Մաքսային միություն մտնելու տարբերակներն ընտրել): Իսկ հետո կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Մաքսային միություն եւ այդ միության մեջ Հայաստանին տեսնելու մեծ ցանկությունից դրդված՝ այնքան արագ էր շտապում փաստաթղթերի պատրաստման հարցում, որ հիմա էլ ապշեցրեց ՌԴ նախագահին, ով դեռ գարնանը զարմանքն ու հեգնանքը չթաքցնելով՝ հայտարարեց, որ Հայաստանն այնքան արագ է շտապում, որ մենք չենք հասցնում նրա հետեւից:
Սակայն ԵՏՄ հիմնադիր պետությունները հետագայում չբավարարեցին Սերժ Սարգսյանի հավակնությունները՝ հուլիսի 1-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասով:
Իսկ մինչ այդ էլ՝ մայիսի վերջին, Մինսկում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահն ընթերցեց Ալիեւի նամակը, ինչին որեւէ կերպ տեղում չարձագանքեց Սերժ Սարգսյանը: Եվ միայն Հայաստան վերադարձից հետո, Ծաղկաձորում փորձեց արձագանքել այդ «տհաճ» պահին՝ ըստ էության, բավարարելով Ալիևի պահանջները Ղարաբաղի մասով։
«Այո, Ղարաբաղը թե՛ մեր օրենսդրությամբ եւ թե՛ մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ»,- մայիսին Ծաղկաձորում հայտարարեց Սերժ Սարգսյանը (դե, հիմա էլ, ինչպես գիտեք, արտագաղթը պայմանավորում է Ղարաբաղում չավարտված պատերազմով՝ վերսին հաստատելով սեփական պատկերացումները Ղարաբաղի եւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում):
Այս ամենը հայտնի է բոլորին, ինչպես նաեւ հայտնի է, թե ողջ ամռան ընթացքում ինչպես էին իշխանությունները, քաղաքական ուժերը փորձում պարզել, թե, ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը: Հընթացս գնահատելով այդ միությանը Հայաստանի անդամակցության դրական եւ բացասական կողմերը:
Վերջապես, օրը հայտնի դարձավ:
Ամեն դեպքում, օրը խորհրդանշական է այն առումով, որ կրկին հիշեցնում է Սերժ Սարգսյանի կողմից արտաքին ճակատում արդեն վեց տարի իրականացվող «ֆուտբոլային» եւ «նախաձեռնողական» քաղաքականությունը:
Նույն օրը՝ 5 տարի առաջ, եւ հետո. հոկտեմբերի 10
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք:

Կիմա Եղիազարյան