Լրահոս

27.08.2014 23:26


Վիրաբույժը կասկածվում է անզգուշությամբ հիվանդի մահն առաջացնելու մեջ

Վիրաբույժը կասկածվում է անզգուշությամբ հիվանդի մահն առաջացնելու մեջ
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին. կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս Դ. Հովակիմյանը, ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:
Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ <> ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:
Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննական մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Հ. 130. –Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը / քրեական գործը հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը