Օգոստոսի 27-ին՝ ժամը 18.34-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, փլատակներից տեղի ուժերով դուրս է բերվել Ս. Ա.-ն (ծնվ. 1999թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ա.-ի (ծնվ. 1983թ., ազգանունը պարզ չէ) դին:
Փլուզում Սարի թաղում. կա զոհ