Լրահոս

28.08.2014 09:35


«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. հուլիսին

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. հուլիսին

Ամռան երկրորդ ամսվա կարեւորագույն իրադարձությունը մայրաքաղաքի Ծարավաղբյուրի փողոցի նորակառույց թաղամասում հեղեղատար եւ կենցաղային կոյուղագծի կառուցման ավարտն էր, որի շնորհիվ մի քանի հարյուր ընտանիք կարողացավ ժամանակին բնակարանամուտ տոնել:

Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես եւ սպասվում էր, հուլիսը «Երևան Ջուր» ՓԲԸ համար հանդիսացավ լարված եւ ծանրաբեռնված աշխատանքի ամիս: Նախատեսված գրաֆիկով շարունակվում է համակարգի առավել խնդրահարույց տարածքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված նոր շինարարությունը: Մասնավորապես, Երևանի` Վարշավյան, Պուշկինի, Արզումանյան, Շինարարների փողոցներում, Գ.Նժդեհ-Մանթաշյան, Խ.Խաչատրյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկներում, Թբիլիսյան խճուղում, Ներքին Շենգավիթի 4, 6, 9, 11, Նոր Արեշի 3 և 5, Նուբարաշենի 11, Եղվարդի Շիրակի փողոցներում:

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ երկու անգամ դադարեցվել է «Գառնի-Երեւան» եւ մեկ անգամ «Արզնի 2 –Երեւան» մայրուղային ջրատարների շահագործումը: Դրանցից առաջինի վրա՝ երկու հատվածներում ջրակորուստներից խուսափելու համար քայքայված ջրագիծը փոխարինվեց նոր խողովակով ու տեղադրվեց օդահան փական, իսկ երկրորդ դեպքում՝ ջրատարի վրա կատարվեցին ամրացման աշխատանքներ:

Շարունակվել է նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցի վերակառուցումն ու վերանորոգումը: Շիրակի փողոցում` Արարատյան փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում գտվող ջրագծին երկրորդ կյանք տալու համար տվյալ քայքայված թուջե խողովակի մեջ, առանց փողոցը քանդելու, անցկացվել է պոլիէթիլենե նոր ջրագիծ: Արդյունքում տնտեսվել է 20լ/վ ջուր, տարածքում կայունացել է ջրի ճնշումը, բարձրացել է ջրամատակարարման հուսալիությունը: Նմանօրինակ՝ պոլիէթիլենե ջրագծի «ներարկման» ծրագիր է իրականացվել նաեւ Գյուլբենկյան 29 հասցեում, որի պատճառը պոմպակայանից դուրս եկող ջրագծի վրա հայտնաբերված 5 գաղտնի վթարներն էին: Նույնը եւ՝ Անտառային փողոցում:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 209 մետր մետաղական, 1765 մետր պոլիէթիլենային ջրագիծ և 4 մետր կոյուղի, փոխարինվել` 1504 մետր ջրագիծ և 24 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 3125 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 607 ջրագծի վթար, 1552 կոյուղու վթար և 272 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 76 փական և 8 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 32 ջրաչափական հանգույց, մաքրվել է 24 դիտահոր և 559 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ հուլիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70%-ը, 17-23,5 ժամ՝ 25%-ը, իսկ 12-17 ժամ՝ 5%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1550 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հունիսի համեմատ ավելացել է 254-ով և կազմել 356,678: Իսկ ջրի վաճառքն այդ ընթացքում ավելացել է 463,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 13,4 մ3, որը նախորդ հուլիսի համեմատ ավել է 0,3 մ3-ով: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 282 տարաբնույթ ակտ, որից 19-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հուլիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

հուլիս

2013թ.

հուլիս

2014թ.

հուլիս

2014թ. հուլիսը 2013թ. հուլիսի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11 964

10235

9939

-296 /2008թ. հուլիսից` -2025/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

322 000

126 000

112 000

-14000 /2008թ. հուլիսից` -210000/

Ջրամատակարարման շարունակականություն`%

68,7

94,6

95,5

+ 0.9% կետ /2008թ. հուլիսից`+ 26,8% կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը