Լրահոս

28.08.2014 10:47


Թուրք արտադրողներին կոչ են արել ավելացնել պարենի արտահանումը ՌԴ

Թուրք արտադրողներին կոչ են արել ավելացնել պարենի արտահանումը ՌԴ

Կենտրոնական Թուրքիայի Էսքիշեխիր քաղաքի պարենի, գյուղատնտեսության ու անասնաբուծության վարչությունը կոչ է արել պարենային ապրանքատեսակների արտադրողներին հայտեր ներկայացնել իրենց արտադրանքը ՌԴ արտահանելու համար: Վարչության պաշտոնական կայքում տեղադրված է այն ընկերությունների ղեկավարներին ուղղված հաղորդագրությունը, որոնք զբաղվում են ձվի, մսի, ձկնեղենի և կաթնային արտադրությամբ, և որոնք ցանկանում են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստան, դիմել նախարարության էշքիշեխիրյան բաժանմունք:

Վարչությունն արտադրողներին զգուշացնում է, որ արտահանման գործընթացը պետք է համապատասխանի արտադրական չափանիշներին և օրենսդրությանը:

Անկարայում օգոստոսի 13-ին Ռոսսելխոզնաձորի և Թուրքիայի պարենի, գյուղատնտեսության ու անասնաբուծության նախարարության ղեկավարների միջև հանդիպում էր կայացել: Կողմերը պայմանավորվել են զգալի ընդլայնել թուրքական ընկերությունների ցանկը, որոնք իրենց արտադրանքն են մատակարարելու Ռուսաստան:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը