Լրահոս

28.08.2014 11:12


Սիրիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը. բնապահպանության նախարարը հայ է

Սիրիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը. բնապահպանության նախարարը հայ է

Չորեքշաբթի Դամասկոսում հրապարակվել է կառավարության կազմը, որը նորից ղեկավարելու է Վաիլ Նադեր ալ-Հալկին: 19 նախարար է պահպանել իր պաշտոնը նախկին կառավարությունից, ներառյալ կարևոր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳՆ (Վալիդ Մուալլեմ), ՆԳՆ (Մուհամմեդ աշ-Շահար) և ՊՆ (Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջ): Եվս 15 նախարար նոր դեմք է:

«Ալ-Վաթանի» տվյալներով՝ նախարարների մեծամասնությունը պատկանում է Դամասկոսում կառավարող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությանը:

Ազգային համերաշխության հարցերով պետնախարարի պաշտոնը պահպանել է լոյալ ընդդիմության ներկայացուցիչ Ալի Հայդարը («Սիրիայի ազգային սոցիալիստական կուսակցություն»): Ներքին ընդդիմության առաջատար խմբակցությունները նոր կառավարություն չեն մտել: Դա նշանակում է, որ նախագահ Բաշար Ասադը և նրա շրջապատը հարմար չեն համարում ազգային միասնության կառավարություն ստեղծելը:

Ի դեպ, Սիրիայի նոր կառավարության 35 նախարարներից մեկը հայ է՝ Նազիրա Սարգիսին: Նա ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը