Բացառապես գործող իշխանության վերարտադրման նպատակով սահմանադրական փոփոխությունների անցկացման հիմնական հիմնավորումը «մարդակենտրոնությունն» է: Գեղեցիկ բառ է: Ոնց էլ մտքներով անցել է:
Եվ ո՞վ է առաջարկում «ազատվել պետական կառավարման համակարգի միջին օղակներում գտնվող բորենիներից»:
Ոզում եք ասել՝ մարդակենտրոն գաղափարի կրո՞ղն եք: Ծիծաղելի է:
Սաշիկ Սարգսյանը՝ մարդակենտրո՞ն։ Թե՞ փայակենտրոն։ Թող այս հարցը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշի։
Տնտեսական աննախադեպ անկման, արտաքին քաղաքականության ամբողջական ձախողման, քաղաքական վերնախավի «բեսպրեդելի», արտագաղթի, անկումային տրամադրությունների պատասխանատուները խոսում են մարդակենտրոնությունից:
Ազգը արտագաղթում է, իրենք՝ հարստանում: Շա՜տ մարդակենտրոն է:
Իրականում ո՞վ է բորենին, հը՞, պարո՛ն ՍԴ նախագահ: Բորենին է ընկած լեշը կրծում այնպես, ինչպես աղքատների հաշվին հարստանում են իշխանական վերնախավի կարկառուն դեմքերը։
6 տարի շարունակ բացառապես ձախողումներ: Ու հանկարծ պարզվում է, որ մեղավորը գործող Սահմանադրությունն է...
Մի խոսքով, դուք չպե՛տք է վերարտադրվեք։ Հանուն մարդակենտրոնության։
Սաշիկ Սարգսյանը՝ մարդակենտրո՞ն

Վախթանգ Մարգարյան