Լրահոս

28.08.2014 11:56


Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու նոր դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու նոր դեպքի առթիվ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի քննարկմամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ՔՀԲ աշխատակիցները, ՀՀ քաղաքացուց բանավոր տեղեկություններ ստանալով, անհայտ անձի կողմից իր բնակարանից 2013թ. հոկտեմբերին գողություն կատարելու մասին հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Մ.-ին հետախուզում հայտարարելու մասին որոշման մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող ծննդյան տարեթիվ, որի հետևանքով Ռոբերտ Մ.-ին հաջողվել է Բագրատաշենի անցակետով հատել հայ-վրացական սահմանը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը