Լրահոս

28.08.2014 12:33


Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Օգոստոսի 27-ին՝ ժամը 20.10-ին, ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ն ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11.40-ի դրությամբ, Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, հայտնաբերվել է նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը