«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը կառուցողին արտոնություն է տրվել
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով: «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները: Այս ընկերության ենթակապալառու կազմակերպությունն է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ-ն: Ինչպես նաև, հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը կառուցողին արտոնություն է տրվել
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով:
«Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները: Այս ընկերության ենթակապալառու կազմակերպությունն է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ-ն:
Ինչպես նաև, հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: