ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Երիտասարդների քրիստոնյա ընկերակցության անդամներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ օգոստոսի 28-ին, ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (ԵՄՔԸ) անդամներին։
Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ պատասխանել մասնակիցների հարցերին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Արցախի երիտասարդների եւ ընկերակցության անդամների միջեւ կապերի ամրապնդման, Արցախում ԵՄՔԸ գործունեության եւ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն