Լրահոս

26.01.2011 13:32


ՀՀԿ պատգամավորն անդրադարձլ է ԵԽԽՎ-ում Թուրքիայի նախագահի ելույթին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին՝ մասնավորապես նշելով ՀՀ նախագահի Կիպրոս և Հունաստան կատարած այցերը, որտեղ այդ երկրները, որպես Եվրամիության լիիրավ անդամ, հայտնեցին իրենց աջակցությունը Հայաստանի հետ կապված խնդիրների դրական ընկալմանը և ինտեգրմանը Եվրամիությանը։ Գ.Հարությունյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս պետությունները, ինչպես և Հայաստանը, չեն ընդունում Թուրքիայի կողմից հռչակված նոր օսմանիզմի գաղափարը ու շանտաժի միջոցով խնդիրների լուծման նրա մոտեցումը։ Նա, մասնավորապես, նշեց օրերս ԵԽԽՎ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որով Թուրքիան կրկին անգամ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն ԼՂ հիմնահարցի լուծումից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը