Լրահոս

28.08.2014 16:44


Չի բացառվում, որ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ–ից էլի գույք վերցվի

Չի բացառվում, որ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ–ից էլի գույք վերցվի

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Չի բացառվում, սակայն, որ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ–ից էլի գույք վերցվի։ Գործադրի այսօրվա նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողներին ասել է, որ «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարությանը տալով ամբողջությամբ չի մարվում «Արմավիա» ընկերության պարտքը: Նա նշել է, որ մնացած գումարները կգանձվեն օրենքով սահմանված կարգով:

Հիմա չեմ կարող ասել, թե «Արմավիայի» սեփականատերերն ունե՞ն աճուրդի ենթակա այլ սեփականություն,-նշել է Սաֆարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը