Լրահոս

28.08.2014 17:14


Դավութօղլու. «Ժամանակն է արագացնել ԵՄ–ին անդամակցելու բանակցությունները

Դավութօղլու. «Ժամանակն է արագացնել ԵՄ–ին անդամակցելու բանակցությունները

Թուրքիայի ԱԳՆ արդեն նախկին ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության գերատեսչությունն ուժեղացել է: Իր խոսքում նա նշել է, որ երկրում ներկայումս առկա են բոլոր հնարավորությունները ԵՄ–ի հետ ավելի ակտիվ բանակցություններ վարելու համար:

«Մեզ անհրաժեշտ է արագացնել ԵՄ–ի հետ բանակցությունների գործընթացը: Այսօր արդեն մենք ուժ ունենք դրա համար: Եվ հիմա եկել է ժամանակը՝ անցնելու գործի: Ես լիովին համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի», - ասել է նա:

Դավութօղլուն, որը նախագահից կարգադրություն է ստացել՝ ձևավորելու կառավարությունը, հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում այն լուրջ բարեփոխումների է ենթարկվել և ավելի ուժեղացել:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը