Քաղաքական

28.08.2014 17:31


Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանն ու Կճոյանն Աշոտ Սուքիասյանին վախեցրել են»

Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանն ու Կճոյանն Աշոտ Սուքիասյանին վախեցրել են»

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանին միանշանակ վախեցրել են թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հիմա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, թե՛ Կճոյանը, թե՛ բանկի աշխատակիցները: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը:
«Նրանց համար Աշոտ Սուքիասյանի ճիշտ ցուցմունքները մեռնելուն հավասար են, բա վախեցրած չե՞ն լինի»,- ասաց Փ. Հյարապետյանը։ Նա նշեց, որ Աշոտ Սուքիասյանի տված ցուցմունքներն արժանահավատ չի համարում եւ սպասում է նրա հետ առերեսմանը, որ նրա աչքերի մեջ նայելով՝ նրան լսի: Ինչպես նաեւ փոխանցեց, որ մյուս շաբաթ, ամենայն հավանականությամբ, իրեն կհրավիրեն հարցաքննության:
Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանն ասել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք, նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել էր. «Ո՛չ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:
Մանրամասները` shamshyan.com-ում

Այս խորագրի վերջին նյութերը