Լրահոս

28.08.2014 17:54


Սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել է վարձկանների օպերատիվ շտաբն Իրաքի հետ սահմանին

Սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել է վարձկանների օպերատիվ շտաբն Իրաքի հետ սահմանին

Սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել է «Իսլամական պետություն» սուննի ծայրահեղական խմբավորման շտաբը Մուհասան քաղաքում՝ Իրաքի հետ սահմանին:

Ինչպես փոխանցում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը, օդային գրոհի ընթացքում զոհվել են վարձկանների դաշտային հրամանատարները, որոնք մասնակցում էին օպերատիվ խորհրդակցությանը: Աղբյուրի տվյալներով՝ ԻՊ–ի զինյալները պատրաստվում են գրոհի կառավարական զորքերի ուղղությամբ Դեր-Զորի նահանգում:

Մուսահանում խորհրդակցությունն անցկացրել է, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի «ռազմական խորհրդի» նախկին ղեկավար Աբու Նիդալը, որն այժմ գործում է ԻՊ–ի շարքերում և հավատարմության երդում է տվել «խալիֆ» Աբու բաքր ալ-Բաղդադիին: Զոհվե՞լ է նա ինքը՝ դեռ հայտնի չէ: Վիրավորների ու զոհվածների մեջ կան արտասահմանցի վարձկաններ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը