Լրահոս

28.08.2014 19:29


ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նույնանուն եվրոպական կոնվենցիան արդեն 10 տարի է ինչ գտնվում էր ԱԺ-ում: Այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով վարչապետի առաջարկությունը Սերժ Սարգսյանը իր հրամանագրով կոնվենցիայի վավերացման գործընթացը կասեցրել էր: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել համապատասխան օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված է մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրվող փոխհատուցման հետ, քանի որ այսօր զոհերի իրավահաջորդները զրկված են փոխհատուցում ստանալուց այն պատճառով, որ քր.դատ.օրենսդրությունը նման կարգ չի նախատեսում, իսկ կոնվենցիան չի վավերացվել:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը