Վերջին օրերին ով չի ալարում՝ քննադատում է ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանին՝ Էձիկին։
Ճիշտն ասած, լավ էլ անում են, որ քննադատում են։ Մի մասին դուր չի եկել նրա Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, իսկ մյուս մասին՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը տված նրա արձագանքը։
«ՈրքանԱդրբեջանըկշարունակիխոչընդոտելղարաբաղյանհիմնախնդրիհանգուցալուծմաննուղղվածՀայաստանիևեռանախագահներիջանքերը, այնքաննորանորհամանմանորոշումներուբանաձևերկարելիէակնկալել, որոնքճանապարհկհարթենդեպիԼեռնայինՂարաբաղիՀանրապետությանմիջազգայինճանաչում»,– հայտարարել է Էձիկը։
Փաստորեն, ըստ նրա՝ ստացվում է, որ մենք պետք է Ադրբեջանին շնորհակալ լինենք այն բանի համար, որ այդ պետությունը խոչընդոտում է Հայաստանի ու եռանախագահների ջանքերը, այլապես «նախաձեռնողական» այս իշխանության խելքն իրենը չէ՝ հողերը հանձնելու պահանջները կատարելու համար։
Որ ասում ենք՝ Ալիևին է պետք շնորհակալ լինել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման համար, ոմանք նեղանում են կամ զարմանում։ Քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում, մեր հույսն Ալիևիէշությունն ու ագահությունն են։ Բայց այսպես երկար շարունակվել չի կարող, հետևաբար ներքաղաքական հանգուցալուծում է պետք։
Ինչ մնում է Էձիկին, ապա նրանից պետք չէ շատ նեղանալ։ Նա Բաղրամյան 26–ի կատարածուի կարգավիճակով է նախարարությունում նստած ու «մեխի գլուխի» գործառույթ ունի։ Ինչ ասեն՝ այն էլ կանի։ Էձիկից, հետևաբար, ավելին պետք չէ պահանջել ու սպասել։ Ասում են՝ Թուրքիա գնա, գնում է։ Իր փոխարեն տեքստ են գրում նախագահականից ու ասում են՝ ընթերցիր, ինքն ընթերցում է։
Եվ ուրեմն, չարժե կենտրոնանալ Էձիկի վրա։ Արտգործնախարարի հրաժարականը պահանջելու գործի մեջ մասնագիտացած քաղաքական ուժ կա, ուրեմն թող նրա՛նք զբաղվեն Էձիկով՝ «Նախարա՛ր, մի՛ զիջիր» գերընդդիմադիր ծրագրի շրջանակներում։ Մանավանդ որ ներսից դեսպանի ու հյուպատոսի կարգավիճակով մարդ ունեն և կարող են արագ ձևով կազմակերպել այդ գործը։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Էձիկն իր մաքսիմում հնարավորությունները ցույց է տվել Ցյուրիխում, երբ փակվել էր հյուրանոցի սենյակում և չէր ուզում մասնակցել հայ–թուրքական արձանագրությունների ստորագրմանը։ Եվ միայն Սերժ Սարգսյանի ու Հիլարի Քլինթոնի ճնշումներից հետո նա գնաց և թթված դեմքով ստորագրեց տխրահռչակ այդ փաստաթղթերը։
Նրանից ավելի բան պետք էլ չէ պահանջել։ Պետք է գլխից բռնել։ Գլխավոր «նախաձեռնողը» Հանրապետության հրապարակում չէ նստում, այլ Բաղրամյան 26–ում։ Այնպես որ, «յան» տվեք Էձիկից։
Ի պաշտպանություն Էձիկի
Վերջին օրերին ով չի ալարում՝ քննադատում է ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանին՝ Էձիկին։
Ճիշտն ասած, լավ էլ անում են, որ քննադատում են։ Մի մասին դուր չի եկել նրա Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, իսկ մյուս մասին՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը տված նրա արձագանքը։
«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,– հայտարարել է Էձիկը։
Փաստորեն, ըստ նրա՝ ստացվում է, որ մենք պետք է Ադրբեջանին շնորհակալ լինենք այն բանի համար, որ այդ պետությունը խոչընդոտում է Հայաստանի ու եռանախագահների ջանքերը, այլապես «նախաձեռնողական» այս իշխանության խելքն իրենը չէ՝ հողերը հանձնելու պահանջները կատարելու համար։
Որ ասում ենք՝ Ալիևին է պետք շնորհակալ լինել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման համար, ոմանք նեղանում են կամ զարմանում։ Քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում, մեր հույսն Ալիևի էշությունն ու ագահությունն են։ Բայց այսպես երկար շարունակվել չի կարող, հետևաբար ներքաղաքական հանգուցալուծում է պետք։