Լրահոս

28.08.2014 22:15


ԼՂՀ ԱԳ նախարարը ողջունում է Կալիֆոռնիա նահանգի Սենատի որոշումը

ԼՂՀ ԱԳ նախարարը ողջունում է Կալիֆոռնիա նահանգի Սենատի որոշումը

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ողջունում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձևի ընդունումը։

«Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ:

Բանաձեւի ընդունումը նաեւ հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի եւ իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ եւ ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։

Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը»,–ԼՂՀ ԱԳՆ–ի կայքի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը