Լրահոս

29.08.2014 10:05


ԱՄՆ–ը վերանայում է հյուպատոսական ծառայությունների գները

ԱՄՆ–ը վերանայում է հյուպատոսական ծառայությունների գները

ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ վերանայվում են այդ երկրի հյուպատոսական ծառայությունների գները:

Նոր կարգը կգործի 2014թ. սեպտեմբերի 12-ից, համաձայն որի՝ ԱՄՆ քաղաքացիների կամ մշտական բնակիչների հարազատների համար արտոնագրային վճարը ներկայիս 230-ի փոխարեն կկազմի 325 դոլար: ԱՄՆ-ում աշխատանքային արտոնագրերի ծառայությունների կնվազեն՝ 405-ից դառնալով 345 դոլար: ԱՄՆ քաղաքացու հետ ամուսնանալ ցանկացող արտասահմանցիներն էլ արտոնագրի համար կվճարեն 265 դոլար՝ 240-ի փոխարեն: Իսկ այդ երկրում ներդրում կատարել ցանկացողները՝ 205 դոլար՝ 270–ի փոխարեն:
ԱՄՆ պետդեպը պատճառաբանում է, որ այսպիսով նպատակ ունի հնարավորինս փակել հյուպատոսական ծառայությունների ծախսերը՝ հյուպատոսական վճարումների հաշվին:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը