Լրահոս

29.08.2014 10:18


ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ օգոստոսի 30-ին ԵՄ պետությունների նախագահները և կառավարության ղեկավարներն արտահերթ նիստ են հրավիրելու և քննարկելու են իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Մերկելն ասել է, որ տեղեկություններ ունեն ռուս զինվորների ներկայության ավելացման, նոր ապակայունացման և անջատականների նոր տեղաշարժերի մասին:

Նա նաև ընդգծել է, որ Մինսկում կայացած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հանդիպումից հետո իրավիճակը վատթարացել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը