ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ
ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Այդ մասին ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նախօրեին ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Հարցին՝ որևէ ռազմական գործողություն կանխատեսվո՞ւմ է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի հակասությունների կապակցությամբ, նա պատասխանել է.
«Կարևոր է գիտակցել, որ այդ խնդրի ռազմական լուծում չի լինելու: Այն, ինչ մենք անում ենք, միջազգային հանրության մոբիլիզացիան է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»:
Նախագահը ենթադրել է նաև, որ մյուս շաբաթ Արևմուտքը որոշում կընդունի Ռուսաստանի դեմ պատճամիջոցների հերթական խստացման կապակցությամբ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: