Գլխին ստացած հրազենային գնդակից ժամկետային զինծառայող է մահացել
Օգոստոսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը (ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: