Լրահոս

29.08.2014 11:53


Էդ. Նալբանդյանն Էրդողանին է հանձնել Սերժ Սարգսյանի հրավերը

Էդ. Նալբանդյանն Էրդողանին է հանձնել Սերժ Սարգսյանի հրավերը

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում ներկա գտնվեց Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիբ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը