Ականի պայթյունից տուժած զինծառայողները զինվորական հանձնարարություն կատարելիս են եղել
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից զինծառայողներ էին վիրավորվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորներից 3-ը սպաներ են, 1-ը` պայմանագրային զինծառայող: Մինչ այս պահն էլ դեպքի հանգամանքներն ու վիրավորների անուն-ազգանունները ՀՀ ՊՆ-ն չի հրապարակում:
Այգեձորի գյուղապետ Սասուն ՍաֆարյանըԳԱԼԱ-ին ասել է, որ վիրավորվածներից մեկն իրենց համագյուղացին է՝ մոտ 40-ամյա պայմանագրային զինծառայող Անդրանիկ Բաբայանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ինքը զինծառայող է, զինվորական հանձնարարություն կատարելիս է եղել»:–Ապա նշեց, որ հեռախոսով միայն տեղեկություններ է իմացել առողջական վիճակի մասին, որոնք փոխանցեց մեզ. «Կարծես՝ոտքը կարող է պահպանվի, չկտրվի, 2 հոգունը կտրվել է, մեկն էլ լավ է պրծել. ոչ մի բան չկա»:
Նա ավելացրեց, որ ըստ իր տեղեկությունների՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Ականի պայթյունից տուժած զինծառայողները զինվորական հանձնարարություն կատարելիս են եղել
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից զինծառայողներ էին վիրավորվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորներից 3-ը սպաներ են, 1-ը` պայմանագրային զինծառայող: Մինչ այս պահն էլ դեպքի հանգամանքներն ու վիրավորների անուն-ազգանունները ՀՀ ՊՆ-ն չի հրապարակում:
Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը ԳԱԼԱ-ին ասել է, որ վիրավորվածներից մեկն իրենց համագյուղացին է՝ մոտ 40-ամյա պայմանագրային զինծառայող Անդրանիկ Բաբայանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ինքը զինծառայող է, զինվորական հանձնարարություն կատարելիս է եղել»:–Ապա նշեց, որ հեռախոսով միայն տեղեկություններ է իմացել առողջական վիճակի մասին, որոնք փոխանցեց մեզ. «Կարծես՝ոտքը կարող է պահպանվի, չկտրվի, 2 հոգունը կտրվել է, մեկն էլ լավ է պրծել. ոչ մի բան չկա»:
Նա ավելացրեց, որ ըստ իր տեղեկությունների՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։