Լրահոս

29.08.2014 15:42


Ռուս դեռահասը դաժան ծեծի է ենթարկել թոշակառու տատիկի (տեսանյութ)

Ռուս դեռահասը դաժան ծեծի է ենթարկել թոշակառու տատիկի (տեսանյութ)

Ռուս դպրոցականները բջջային հեռախոսով նկարահանել են թոշակառու տատիկին դաժան ծեծի ենթարկելը և այն տեղադրել համացանցում։ Կադրերում երևում է, թե ինչպես է 15-ամյա Դմիտրի Ա.–ն նախ ուժեղ հարվածում ծեր կնոջ դեմքին, ապա մի քանի անգամ հետ վերադառնում և ոտքերով հարվածների տեղատարափ սկսում նրա գլխին և դեմքին։ Յուրաքանչյուր հարվածից հետո այս դաժան ծեծը նկարահանող մեկ այլ դեռահաս գովեստի խոսքեր է հնչեցնում իր ընկերոջ հասցեին։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ տեսանյութը համացանցի օգտատերերի շրջանում խիստ վրդովմունք է առաջացրել, ինչից վախենալով՝ «օրվա հերոսը» ջնջել է իր էջը սոցցանցից։ Իսկ նրանց, ում մինչ այդ հաջողվել էր կապ հաստատել Դմիտրի Ա.–ի հետ, նա պատասխանել է, թե թոշակառու այդ կնոջը ծեծել է իր հասցեին հնչեցրած կոպիտ խոսքերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը