Կիմ Չեն Ընի անձնական ֆինանսիստը փախել է Հյուսիսային Կորեայից 5 մլն դոլարով
Բարձրաստիճան հյուսիսկորեացի ֆինանսիստը, որը կառավարում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական դրամական միջոցները, փախել է արտասահման և ներկա պահին, ենթադրաբար, գտնվում է Ռուսաստանում:
Ինչպես հայտնում է հարավկորեական «Չունան իլբո» թերթը, Յուն Դե Խյոն ապաստան է փնտրում երրորդ երկրում:
«Հյուսիսկորեական «Joson Daesong Bank»-ի կառավարիչ Յուն Դե Խյոն անհետացել է ռուսական Նախոդկա նավահանգստում: Նա մոտ 5 մլն դոլար ուներ «հեղափոխական ֆոնդերից»: Ենթադրվում է, որ նա դիմել է ապաստան տրամադրելու խնդրանքով», - գրում է թերթը:
Ըստ «Չունան իլբո»–ի՝ Յուն Դե Խյոն մեծածավալ տեղեկատվության է տիրապետում Հյուսիսային Կորեայի առաջնորդի ֆինանսական գործողությունների վերաբերյալ: Նրա հիմնական գործառույթը Կիմ Չեն Ընի ու նրա հոր՝ Կիմ Չեն Իրի արտասահմանյան գաղտնի ֆոնդերի կառավարումն էր:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: