Քաղաքական

29.08.2014 21:06


Սեպտեմբերի 6-ին կհրավիրվի ՀՀԿ խորհրդի նիստ

Սեպտեմբերի 6-ին կհրավիրվի ՀՀԿ խորհրդի նիստ

ՀՀԿ այսօրվա ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին առնչվող հարցեր՝ հավելեվ, որ այսօրվա նիստին Սահմանադրական փոփոխությունների հարցը չի քննարկվել: ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ սեպտեմբերի 6-ին կհրավիրվի կուսակցության խորհրդի նիստ։

«Դրանում կքննարկվեն առաջիկա աշնանային նստաշրջանում կուսակցության հետագա անելիքները, ինչպես նաև ի մի կբերվի վերջին ամիսների ընթացքում կուսակցության աշխատանքը»,-ասել է Շարմազանովը:

Այս խորագրի վերջին նյութերը