Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 29-ի նիստում քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են հանձնաժողովից` հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներկայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագետներին` 2014 թվականի սեպտեմբերի 19-20-ը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով: