Լրահոս

30.08.2014 09:27


Քլինթոնի դուստրը լքել է «NBC» հեռուստաընկերությունը

Քլինթոնի դուստրը լքել է «NBC» հեռուստաընկերությունը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրն այլևս չի աշխատի «NBC» հեռուստաընկերությունում, որին թղթակցում էր 2011թ.՝ պատրաստելով հասարակական թեմաներով ակնարկներ և ռեպորտաժներ: Աշնանը լույս աշխարհ է գալու Չելսի Քլինթոնի առաջնեկը, և նա պատրաստվում է ավելի շատ ժամանակ տրամադրել փոքրիկի դաստիարակությանը:

Քլինթոնը նաև հայտարարել է, որ մտադիր է համագործակցել իր հոր հիմնադրած ոչ կառավարական «Clinton Foundation» կազմակերպության հետ, որը մասնագիտացած է առողջապահության և տնտեսության բնագավառներում միջազգային աջակցության գործում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը