Էբոլա տենդի դեմ ամերիկյան պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա
Էբոլա տենդի դեմ ԱՄՆ–ում ստեղծված փորձնական պատվաստանյութը, որը փորձարկվել է կապիկների վրա, հարյուր տոկոսանոց արդյունավետություն է ցուցաբերել։ Դեղորայքն արդյունավետ է նույնիսկ վարակի հինգերորդ օրը, երբ ախտանշաններն արդեն ակնհայտ սուր ձևով են արտահայտված։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ թե որքանով է այդ պատվաստանյութն արդյունավետ մարդկանց բուժման համար, դեռ պետք է պարզել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկումն ընդլայնվում է, և կարող է աճել վեց անգամ՝ վարակելով մինչև 20 հազար մարդու: Այս հիվանդությունն արդեն իսկ խլել է 1 552 մարդու կյանք։ Վարակվածների ընդհանուր թիվը, ԱՀԿ–ի տվյալներով, 3062 մարդ է։

7or.am