Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը մյուս շաբաթ կմեկնի Վրաստան, որտեղ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ: Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Այցի հստակ օրը չի նշվել: Քիրբին ընդգծել է, որ «դա կլինի Չակ Հեյգելի առաջին այցը Վրաստան ԱՄՆ պաշտպանության նախարարի կարգավիճակով, սակայն ավելի վաղ նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկերոջ հետ, ինչպես նաև երկրի վարչապետի հետ Մյունխենում»:
Քիրբիի խոսքերով՝ Վրաստանն ԱՄՆ գլխավոր գերծընկերներից մեկն է:
«Վրաստանի զինված ուժերն ԱՄՆ արժեքավոր գործընկերներն էին Իրաքում և Աֆղանստանում», - հավելել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Պենտագոնի ղեկավարը կայցելի Վրաստան՝ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը մյուս շաբաթ կմեկնի Վրաստան, որտեղ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ: Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Այցի հստակ օրը չի նշվել: Քիրբին ընդգծել է, որ «դա կլինի Չակ Հեյգելի առաջին այցը Վրաստան ԱՄՆ պաշտպանության նախարարի կարգավիճակով, սակայն ավելի վաղ նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկերոջ հետ, ինչպես նաև երկրի վարչապետի հետ Մյունխենում»:
Քիրբիի խոսքերով՝ Վրաստանն ԱՄՆ գլխավոր գերծընկերներից մեկն է:
«Վրաստանի զինված ուժերն ԱՄՆ արժեքավոր գործընկերներն էին Իրաքում և Աֆղանստանում», - հավելել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: