Լրահոս

30.08.2014 12:42


Հերման Վան Ռոմփեյը Բրյուսելում ընդունել է Պյոտր Պորոշենկոյին

Հերման Վան Ռոմփեյը Բրյուսելում ընդունել է Պյոտր Պորոշենկոյին

Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյն ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ռոմփեյի առաջարկով Պորոշենկոյին հնարավորություն է տրվել ելույթ ունենալ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովին՝ ուկրաինական տեսլականը ներկայացնելու երկրի արևելքի իրադարձությունների կապակցությամբ:

Շաբաթ օրը Պորոշենկոն երկկողմանի բանակցություններ կանցկացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի, ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը