Դամասկոսի արևելքում սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 250 զինյալ
Սիրիական զորքերը Ջուբար շրջանում՝ Դամասկոսի արևելքում, լայնածավալ գործողության ընթացքում ոչնչացրել են զինված ընդդիմության 255 զինյալ:
Ինչպես տեղեկացրել է «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական գործակալությունը, հակառակորդի դիրքերը մեկ օրվա ընթացքում հրետակոծում էր հրետանին: Սիրիացի օդաչուները 33 օդային գրոհ են իրականացրել այդ և հարևան Զամալկե և Էրբինե արվարձաններում: Ականատեսները հաղորդում են, որ հուժկու պայթյունների որոտը պարզ լսվել է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում:
Սիրիական զորքերին երկրորդ տարին է՝ դիմակայում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը: Նրա ղեկավար Զախրան Ալլյուշը գլխավորում է Դամասկոսին կից իսլամիստների միացյալ ուժերի շտաբը: Զինյալները ստորերկրյա թունելների ու ապաստանների ցանցեր էին ստեղծել, որը նրանց թույլ էր տալիս թաքնվել կրակահերթերից ու հանկարծակի գրոհներ իրականացնել:
Սիրիացի զինծառայողներին արդեն հաջողվել է Ջուբարում մի քանի ստորերկրյա լաբիրինթոսներ հայտնաբերել և ոչնչացնել:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: