Քաղաքական

30.08.2014 15:48


Ուորլիքը հնարավոր է համարել, որ հաջորդ շաբաթ կկայանա Սարգսյան–Ալիև հանդիպումը

Ուորլիքը հնարավոր է համարել, որ հաջորդ շաբաթ կկայանա Սարգսյան–Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հնարավոր է համարել, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեն հաջորդ շաբաթ՝ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: «Դա կախված է կողմերի պատրաստակամությունից ու ցանկությունից։ Նպատակը ոչ թե հանդիպումներ անցկացնելն է, այլ բանակցային գործընթացը նոր մակարդակի բարձրացնելը»,–ընդգծել է նա։

Ուորլիքը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպմանը կողմերը կարողացել են առաջ ընթանալու եզրեր գտնել:
Ամերիկացի համանախագահը հայտնել է նաև, որ նրանք հաստատել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին Փարիզում հանդիպելու ցանկությունը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը