Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկություն վերականգնվել է
Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից: Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը: Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկություն վերականգնվել է
Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի:
լրատվական ծառայություն