Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ–ից, օգոստոսի 31-ի ժամը 09.40-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:
*** Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ փ/ծ տնօրեն Ս. Ազարյանը կապ է հաստատել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ղեկավար Զվիդա Քացաշվիլիի հետ, ով հաղորդել է, որ եղանակային լրացուցիչ բարդությունների պատճառով (առատ տեղումներ, գետի հունի բարձրացում) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի նախատեսված բացումը տեղի է ունենում որոշակի սահմանափակումներով` այսօր ավտոճանապարհը բաց է մինչև 19.00-ն, իսկ օգոստոսի 31-ից` առավոտյան ժամը 07.00-ից մինչև 19.00:
Ժամը 16.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ ճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ–ից, օգոստոսի 31-ի ժամը 09.40-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:
***
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ փ/ծ տնօրեն Ս. Ազարյանը կապ է հաստատել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ղեկավար Զվիդա Քացաշվիլիի հետ, ով հաղորդել է, որ եղանակային լրացուցիչ բարդությունների պատճառով (առատ տեղումներ, գետի հունի բարձրացում) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի նախատեսված բացումը տեղի է ունենում որոշակի սահմանափակումներով` այսօր ավտոճանապարհը բաց է մինչև 19.00-ն, իսկ օգոստոսի 31-ից` առավոտյան ժամը 07.00-ից մինչև 19.00:
Ժամը 16.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ ճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: