Լրահոս

01.09.2014 09:27


Վիրահայ երիտասարդների եռօրյա դասընթացները Ծերովանիում

Վիրահայ երիտասարդների եռօրյա դասընթացները Ծերովանիում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ ու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ, ընթացիկ տարվա օգոստոս ամսին կազմակերպվեց Վրաստանի հայ համայնքի «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթաց»: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ մայրաքաղաքից և Քվեմո Քարթլիի ու Աջարիայի տարբեր հայաբնակ բնակավայրերից: Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկական Եկեղեցու Ծերովանի քաղաքամերձ ավանի համալիրում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները դասախոսություններ ունկնդրեցին եկեղեցական կյանքում երիտասարդության դերի (զեկուցողներ՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան, Տեր Մովսես քահանա Աշուրյան), Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային հուշարձանների(Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարԼևոնՉիիդիլյան), մարդու իրավունքների (ՎիրահայոցԹեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյան), հայ ժողովրդի պատմության (Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի դոկտորանտ Դիանա Տեր-Բաղդասարովա) թեմաներով:

Վրաստանի հայ համայնքում ազգային ավանդությունների և մշակույթի տարածմանն էին միտված ժողովրդական երգի ու պարի պարապմունքները, որ բացօթյա անց էին կացվում համալիրում: Ծրագրում ընդգրկված էր նաև երիտասարդության ժամանցը, որն ընթանում էր ուրախ երգի պարի, մարզական խաղերի ու մրցույթների տեսքով:

Այս խորագրի վերջին նյութերը