ԱՄՆ–ի կործանիչները ևս երկու հարված են հասցրել «Իսլամական պետությանն» Իրաքում
Իրաքում կիրակի ԱՄՆ–ի անօդաչու սարքերը և կործանիչները ևս երկու հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատավության ոլորտում է գտնվում Մերձավոր Արևելքը։
Ինչպես ճշտվում է, ռազմական թռիչքներն իրականացվել են առանց կորուստների Իրաքի խոշոր Մոլուլյան ջրամբարի մոտ՝ կառուցված Տիգրիս գետի ափին, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող Ամերլի քաղաքից ոչ հեռու՝ բնակեցված հիմնականում էթնիկ շիա–թուրքմեններով։
Ամերլին վերջին երկու ամիսների ընթացքում կտրված էր ԻՊ զինյալների կողմից արտաքին աշխարհից։ Համաձայն տեղեկատվության՝ ամերիկյան անօդաչու սարքերը և ռազմական ինքնաթիռներն Իրաքում 120 օդային հարված են հասցրել ԻՊ կենդանի ուժին ու ռազմական տեխնիկային։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։