Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները «վեցնյակի» հետ
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ միջուկային խնդրով վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «IRNA» գործակալությունը՝ նախագահ Հասան Ռուոհանիին հղումով։
«Ներկա պահին մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, մինչև չհասնենք վերջնական համաձայնության, և եթե «վեցնյակ» երկրների մտադրությունը բանակցություններում Իրանի վրա ճնշում գործադրելը չի, որպեսզի խոչընդոտեն նրա գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը, ապա ճանապարհը բաց է», – ասել է Ռոուհանին Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էրքի Թուօմիոայի հետ հանդիպմանը։
Ռոուհանին նշել է, որ Իրանը որևէ խտրական մոտեցում այդ խնդրին չի ընդունի, և ցանկանում է, որ երկրի բացարձակ իրավունքները պահպանվեն ՄԱԳԱՏԷ–ի մյուս անդամներին հավասարազոր։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։