Լրահոս

01.09.2014 12:03


Թուրքիայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել հակակառավարական դավադրության մեղադրանքով

Թուրքիայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել հակակառավարական դավադրության մեղադրանքով

Թուրքական ոստիկանության տասնյակ ոստիկաններ այսօր ձերբակալվել են երկրի 16 նահանգներում հատուկ գործողություններ իրականացնելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է տեղական «Էն Թի Վի» հեռուստաալիքը, նրանց կասկածում են «կառավարության դեմ դավադրության» մեջ։ Նրա տվյալներով՝ 33 ոստիկանի ձերբակալության թույլտվություն է տրված, որոնց մի մասը ձերբակալվել է հուլիսին, և որոնք մեղադրվում են քաղաքացիների հեռախոսների անօրինական գաղտնալսման մեջ, այդ թվում՝ թուրքական կառավարության անդամների։

Հիշեցնենք՝ Թուրքիայի իշխանությունը ոստիկանական շարքերի մաքրման գործընթաց է սկսել իրավապահների ձերբակալման ալիքից հետո՝ սկսված նախորդ տարվա ձմռանը։ Ոստիկանների ձերբակալության առավել զանգվածային գործողությունն իրականացվել է հուլիսի 25-ին երկրի 25 նահանգներում։ Այն ժամանակ 55 ոստիկան է ձերբակալվել, այդ թվում՝ շրջանային անվտանգության վարչությունների ղեկավարները։ Վերջին նույնատիպ գործողությունն իրականացվել է օգոստոսի 19–ին Թուրքիայի 13 նահանգներում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը